Զեպ Բլատերը կարծում է, որ այդ հավաքականը պետք է հեռացվի Մունդիալից

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերը մտածում է, որ Իրանի հավաքանին պետք է հեռացնել Կատարում կայանալիք աշխարհի առաջնության մասնակիցների ցանկից:

Նման կարծիքի պատճառը ոստիկանի բռնության պատճառով մահացած երիտասարդ կնոջ համար զանգվածային ցույցերն են և իսլամական հանրապետության ճնշումները սեփական քաղաքացիների նկատմամբ:

«Իրանը պետք է հեռացվի աշխարհի առաջնությունից»,- Բլատերի խոսքը մեջբերում է Blick-ը:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ, եթե դա տեղի ունենա Իրանի ընտրանուն Մունդիալում կփոխարինի Իտալիայի հավաքականը: