Մադրիդի «Ատլետիկոյի» վինգեր Յանիկ Ֆերեյրա-Կարասկոն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում, հայտնում է Sport Witness-ը։
Բելգիացու ծառայություններով հետաքրքրված են «Նյուքասլի» ղեկավարները։
Մադրիդյան ակումբը պատրաստ է վաճառել 29-ամյա կիսապաշտպանին, եթե շահավետ առաջարկ ստանա։
Ընթացիկ մրցաշրջանում բելգիացին անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Ինչպես հայտնում է Transfermarkt-ը, ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 30 մլն եվրո: Ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: