Ֆրեդ. «Եվրոպա Լիգայում հեշտ խաղեր չկան»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդը խոսել է Եվրոպա Լիգայում կատալոնական «Բարսելոնայի» դեմ կայանալիք խաղի մասին:

«Մենք գիտենք, որ «Բարսելոնան» հրաշալի թիմ է: Դժվար կլինի, քանի որ Եվրոպա Լիգայում հեշտ խաղեր չկան: Ես վստահ եմ, որ մեզ մոտ կստացվի:

Հուսով եմ կանցնենք հաջորդ փուլ: Վերջին մրցաշրջաններում մենք այդքան էլ լավ տեսք չունեինք, բայց երկրպագուները միշտ աջակցել են մեզ:

Մեր մարզադաշտում տիրում է հիանալի մթնոլորտ և դա մեզ հավելյալ ուժեր կհաղորդի»,-ասել է Ֆրեդը