Ջամալ Մուսիալան տպավորիչ ցուցանիշ է գրանցել

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ջամալ Մուսիալան գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Վերդերի» դեմ խաղում (6:1):

Ինչպես հաղորդում է Opta-ն, 19-ամյա երիտասարդ ֆուտբոլիստների շրջանում դարձել է Բունդեսլիգայի ռեկորդակիրը, մրցաշրջանի առաջին 14 տուրերում խփած գոլերի քանակով: 14 խաղում նրա 9 գոլ է հեղինակել։

Նշենք, որ «Բավարիան» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: