Ջուդ Բելինգհեմը չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է չգնել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին, հայտնում է AS-ը:

Աղբյուրի համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդը» փոխել է տրանսֆերային նպատակները։ Ակումբի ղեկավարությունը որոշել են նոր հարձակվող գնել, որը կփոխարինի թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

Նշենք, որ «Ռեալն» ու «Լիվերպուլը» կպայքարեն Ջուդ Բելինգհեմի համար:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 90 միլիոն եվրո: