Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն վնասվածք էր ստացել «Վերդերի» դեմ խաղում (6:1): 15-րդ րոպեին սենեգալցին վնասվածք ստացավ, իսկ քիչ անց՝ փոխարինվեց։
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է ֆուտբոլիստի առողջական վիճակի մասին, և հաստատել, որ Մանեն կարող է մասնակցել ԱԱ-ին:
«Ֆուտբոլիստը ոտքին հասցված հարվածի պատճառով թեթև վնասվածք է ստացել: Վնասվածքը լուրջ չէ և չի խանգարի Մանեին խաղալ Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունում», – մարզչի խոսքերը մեջբերում է goal-ը: