Շակիրան ստանձնել է երեխաների խնամակալությունը Ժերար Պիկեից ամուսնալուծվելուց հետո

Երգչուհի Շակիրան՝ Ժերար Պիկեի նախկին կինը, նրանից ամուսնալուծվելուց հետո ստանձնել է երեխաների խնամակալությունը, այս մասին հայտնում է El Pais-ը։

Աղբյուրի համաձայն, Շակիրան ծննդյան տոներից հետո երեխաների՝ Միլանի և Սաշայի հետ կտեղափոխվի Մայամի։ Պիկեն ցանկացած ժամանակ կարող է այցելել նրանց։

Շակիրան և Պիկեն ամուսնալուծվել են 2022 թվականին։ Ըստ ԶԼՄ-ների՝ դրա պատճառը ֆուտբոլիստի դավաճանությունն է եղել։