Քոնոր Մաքգրեգորը ցանկանում է գնել «Լիվերպուլը»

 Մարզիկ Քոնոր Մաքգրեգորը, ով հանդես է գալիս UFC-ում, հայտարարել է անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը ձեռք բերելու պատրաստակամության մասին։ Այս մասին իռլանդացի մարզիկը գրել է իր սոցցանցերում։

«Ես կցանկանայի գնել այս ակումբը: Այս մասին տեղեկություն խնդրեցի հենց որ իմացա, որ «Լիվերպուլը» վաճառվում է։ Իրադարձությունների ինչպիսի՜ շրջադարձ», – գրել է մարզիկը իր twitter-ի էջում: