«Մանչեսթեր Յունայթեդը» եզրային պաշտպան է փնտրում

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է նոր ֆուտբոլիստով, որը կարող է փոխարինել աջ պաշտպանին: Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն, այս տրանսֆերը հնարավոր կլինի միայն Աարոն Վան-Բիսակայի հետ բաժանվելու դեպքում: Մանկունիանցիները պատրաստ են բանակցել այս խաղացողի տրանսֆերի շուրջ։

Նշենք, որ նախկինում նրա ծառայություներով հետաքրքրված էին «Վեսթ Հեմը» և «Քրիսթալ Փելասը»։