Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն չի կարողացել ավարտել Գերմանիայի առաջնության «Վերդերի» դեմ հանդիպումը (6:1):
Սենեգալցի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել առաջին խաղակեսում և խաղադաշտը լքել 20-րդ րոպեին։
Ֆուտբոլիստին հասցված վնասվածքի լրջությունը դեռևս հայտնի չէ, մոտ ժամանակներս Սադիոն բուժզննում կանցնի։
Նշենք, որ Աշխարհի 2022թ. առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 18-ը: