Մադրիդի «Ռեալը» չի կարող ձեռք բերել «Ռայո Վալյեկանոյի» պաշտպանին

Մադրիդի «Ռեալը» չի կարող ձեռք բերել «Ռայո Վալեկանոյի» պաշտպան` Ֆրան Գարսիային, ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն, «Ռեալը» դեմ չէր լինի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վերադարձնել իր սանին, սակայն ղեկավարությունը չի նախատեսում գումարներ ծախսել հունվարին։

Ավելի վաղ ինքը՝ ֆուտբոլիստը, ասել էր, որ երազում է վերադառնալ «Սանտիագո Բեռնաբեու»։