Շարլ դե Կետելարին չի լքի «Միլանը»

«Միլանի» ղեկավարությունը չի պատրաստվում բաժանվել թիմի կիսապաշտպան Շարլ դե Կետելարից՝ չնայած այս մրցաշրջանում բելգիացու անհաջող խաղին, այս մասին հայտնում է Sky Sports-ը:

21-ամյա կիսապաշտպանը միլանցիների շարքերը համալրել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց իտալական գրանդը «Բրյուգեին» վճարել է 32 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 12 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: