Պրեմիեր Լիգայի ղեկավարությունը հաստատել է 2023/24 մրցաշրջանի ժամանակացույցը։
2023/24 մրցաշրջանը կվերադառնա բնականոն ընթացքին 2022/23 թվականների քաոսային սեզոնից հետո, որն ընդհատվելու է Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության պատճառով:
Հաջորդ մրցաշրջանը կսկսվի օգոստոսի 12-ին, իսկ եզրափակիչ տուրի հանդիպումները կկայանան մայիսի 19-ին:
Նոր մրցաշրջանում կլինի նաև ձմեռային արձակուրդ` հունվարի 13-ից 20-ը։