Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» արձագանքել է գործող չեմպիոն «Ռեալի»՝ Լա Lիգայի 13-րդ տուրում «Ռայո Վալյեկանոյից» կրած պարտությանը (2-3):
«Արքայական ակումբի» պարտությունից հետո կատալոնացիները մի քանի գրառում են կատարել Թվիթերում. «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը սկզբում հրապարակել է ժպտացող Ռոբերտ Լևանդովսկու լուսանկարը, քիչ անց հրապարակել է մրցաշարային աղյուսակը, իսկ ավելի ուշ լուսանկար, որտեղ ժպտում է գլխավոր մարզիչ Չավին: