Կոլումբացի երգչուհի Շակիրան կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեից բաժանվելուց հետո ստանձնել է երեխաների խնամակալությունը, հայտնում է El Pais-ը։
Ամանորյա տոներից հետո Շակիրան երեխաների հետ կտեղափոխվի Մայամի, իսկ Պիկեն կարող է տեսակցել նրանց երբ ցանկանա։
Շակիրան ու Պիկեն բաժանվել էին այս տարվա հունիսին։ Իսպանական մամուլը նշում էր, որ պատճառը ֆուտբոլիստի անհավատարմությունն է։