Ժերար Պիկեի և Շակիրայի ամուսնալուծության գործընթացի վերաբերյալ նոր տեղեկություն կա

Կոլումբացի երգչուհի Շակիրան կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեից բաժանվելուց հետո ստանձնել է երեխաների խնամակալությունը, հայտնում է El Pais-ը։

Ամանորյա տոներից հետո Շակիրան երեխաների հետ կտեղափոխվի Մայամի, իսկ Պիկեն կարող է տեսակցել նրանց երբ ցանկանա։

Շակիրան ու Պիկեն բաժանվել էին այս տարվա հունիսին։ Իսպանական մամուլը նշում էր, որ պատճառը ֆուտբոլիստի անհավատարմությունն է։