«Չելսիի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Ռիս Ջեյմսը կարող է մասնակցել Աշխարհի 2022թ. առաջնությանը, հայտնում է Sky Sports-ը: Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստի ապաքինման գործընթացը շատ արագ է ընթանում:
Նախնական տվյալներով ֆուտբոլիստը կարող է միայն բաց թողնել խմբային փուլի առաջին տուրի՝ Իրանի դեմ հանդիպումը:
Հիշեցնենք, որ Ռիս Ջեյմսը վնասվածք էր ստացել հոկտեմբերի 11-ին՝ «Միլանի» դեմ Չեմպիոնների Լիգայի արտագնա խաղում։
Նշենք, որ Աշխարհի 2022թ. առաջնությունը կկայանա Կատարում, նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 18-ը: