Տիբո Կուրտուա. «Այս տարի մենք հաճախ ենք հիմար գոլեր բաց թողնում»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​դժգոհ է թիմի պաշտպանությունից՝ «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում, որտեղ «Ռեալը» զիջեց մրցակցին՝ 3:2 հաշվով:

«Այս տարի մենք շատ հաճախ ենք հիմար գոլեր բաց թողնում, ինչը պայմանավորված է որոշակի դրվագներում մեր կենտրոնացվածության պակասով», – դարպասապահի խոսքերը մեջբերում է MD-ն: