Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Էրիկ Մաքսիմ Շուպո-Մոտինգը հունվարին չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», այդ մասին հայտնում է The Sun-ը:
Աղբյուրի համաձայն, անգլիական ակումբը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում 33-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ և արդեն դիմել է «Բավարիային» տրանսֆերի հարցով՝ նրան հարձակման առաջին գծում դիտարկելով որպես Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինող։
Ընթացիկ մրցաշրջանում Էրիկ Մաքսիմ Շուպո-Մոտինգը «Բավարիայի» կազմում անցկացրած 14 խաղում դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։