Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է իր ապագայի մասին:
«Ենթադրում եմ, որ Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունը կլինի իմ վերջինը որպես Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ:
Ամեն ինչ կախված կլինի տարբեր հանգամանքներից, օրինակ, եթե մենք դառնանք աշխարհի չեմպիոն, հավանաբար կմտածեմ հավաքականից հեռանալու մասին։
Չեմ վախենում ասել, որ ցանկանում ենք հաղթել մրցաշարում, չնայած հասկանում եմ, որ հավակնորդները շատ են»,- Նոյերի խոսքերը մեջբերում է goal-ը: