Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը պատրաստ է հեռանալ ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն, Ազարը ցանկանում է տեղափոխվել այնպիսի թիմ, որտեղ կկարողանա կայուն խաղաժամանակ ստանալ։
Նրա ծառայություններով հետաքրքրվում է Թուրինի «Յուվենտուսը», որը պաշտոնական առաջարկ է պատրաստում:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 միլիոն եվրո: