Ռոբերտ Լևանդովսկի. «Ցանկացած հարձակվող կերազեր լինել Մեսսիի թիմակիցը»

Կատալոնական «Բարսելոնայի» և Լեհաստանի հավաքականի առաջատար Ռոբերտ Լևանդովսկին հիացած է ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի խաղով:

«Մեսսին ֆենոմեն է: Նա հիասքանչ փոխանցումներ է կատարում հարձակվողներին ու գիտի՝ ինչպես գնդակը հասցնել տուգանային հրապարակ կիսապաշտպանական ու պաշտպանական գծերի արանքով: Լեոն այդ առումով լավագույնն է աշխարհում:

Չգիտեմ՝ ինչպիսին է իրավիճակը, սակայն, չեմ կասկածում, որ ցանկացած հարձակվող կերազեր լինել Մեսսիի թիմակիցը»,- Լևանդովսկու խոսքը փոխանցում է Marca-ն: