«Ինտերի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Ա Սերիայի 13-րդ տուրի «Յուվենտուսի» դեմ խաղի արդյունքները (0:2).
«Առաջին խաղակեսից հետո մենք արժանի էինք հաշվի մեջ առաջ անցնելու, բայց կորցրեցինք կենտրոնացումը բաց թողած գոլից հետո:
Կարծում եմ՝ երկրորդ խաղակեսում մենք պարզապես փորձում էինք փրկել խաղը՝ առաջ գնալով, և երբեմն մոռանում էինք պաշտպանվել այդ պատճառով էլ պարտվեցինք։
Այնուամենայնիվ, վստահ եմ, որ մենք ավելի լավն ենք դառնալու։ Վատ սկսեցինք մրցաշրջանը, բայց դեռ ժամանակ կա հունի մեջ մտնելու համար»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում DAZN-ը։