Դուշան Վլահովիչը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», այդ մասին հայտնում է The Telegraph-ը:

22-ամյա հարձակվողը «Յուվենտուս» է տեղափոխվել «Ֆիորենտինայից» 2022 թվականի ձմռանը։ Թուրինյան թիմում հանդես գալու ողջ ընթացքում Վլահովիչը 36 խաղում խփել է 17 գոլ և կատարել երեք գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 85 միլիոն եվրո: