«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի ծառայություններով, հայտնում է Tuttomercatoweb-ը:
Աղբյուրի համաձայն, «քաղաքայինները» պատրաստ են 23-ամյա պորտուգալացու համար առաջարկել 120 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է 2024թ.-ի ամռանը:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: