Ռաֆայել Լեաուն` «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի ծառայություններով, հայտնում է Tuttomercatoweb-ը:

Աղբյուրի համաձայն, «քաղաքայինները» պատրաստ են 23-ամյա պորտուգալացու համար առաջարկել 120 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է 2024թ.-ի ամռանը:  

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: