«Բարսելոնան» տպավորիչ ռեկորդ է գրանցել

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում Կատալոնական «Բարսելոնան» տանը հաղթեց «Ալմերիային»՝ 2:0 հաշվով:

Այսպիսով, 13-րդ տուրից հետո «Բարսելոնան» բաց է թողել սեփական դարպասը ընդամենը չորս գնդակ:

Սա Իսպանիայի առաջնության ռեկորդի կրկնությունն է, որը սահմանվել էր դեռ անցյալ դարի 90-ականների կեսերին։

1995/96 մրցաշրջանում նույն արդյունքը կրկնել է Մադրիդի «Ատլետիկոն», ի դեպ այդ տարի նրանք հռչակվել են առաջնության չեմպիոն: