«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Ռենի» հարձակվողին

Ֆրանսիական «Ռենի» հարձակվող Մարտին Տերիեն կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր Լիգայում։ Այդ մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն, 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ֆուտբոլիստի տրանսֆերը Անգլիական ակումբի համար կարժենա 50 մլն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: