Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական հարձակվող Էրիկ Չուպո-Մոտինգը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Mediafoot-ը:
Աղբյուրի համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ՝ Էրիկ տեն Հագը ցանկանում է նրան տեսնել իր թիմում:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «Բավարիայի» կազմում մասնակցել է 13 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։