Կատալոնական «Բարսելոնայի» ձախ պաշտպան Ժորդի Ալբան կարող է տեղափոխվել իտալական «Նապոլի»:
Ինչպես հայտնում է AS-ը, «Բարսելոնան» պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել ֆուտբոլիստից:
Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբը պատրաստ է անվճար բաց թողնել Ալբային՝ աշխատավարձը թեթևացնելու համար, իսկ «Նապոլին» պատրաստվում է օգտվել ստեղծված իրավիճակից: