Իսպանիայի Սուպերգավաթի 2022 -2023թթ խաղարկությանը կմասնակցի 4 թիմ. Կմրցեն Իսպանիայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը», փոխչեմպիոն կատալոնական «Բարսելոնան» ու գործող գավաթակիր Սևիլիայի «Բետիսն» ու գավաթի եզրափակիչի մասնակից «Վալենսիան»:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է հանդիպումների ժամանակցույցը.
- Առաջին կիսաեզրափակիչում հունվարի 11-ին կմրցեն «Ռեալն» ու «Վալենսիան»:
- Երկրորդ կիաեզրափակիչում ուժերը կչափեն «Բարսելոնան» ու «Բետիսը»:
Եզրափակիչը կկայանա հունվարի 15-ին: