«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է «Էվերթոնի» կիսապաշտպան Էմիլիո Լոուրենսի հետ պայմանագիր կնքելու մասին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ ակումբի պաշտոնական կայքին հղումով։
«Շնորհակալ եմ բոլորին «Էվերտոնում» անցկացրած վերջին 10 տարիների համար: Ուրախ եմ աշխատանքս սկսել «Մանչեսթեր Սիթիում»»,- ասել է նորեկը:
Լոուրենսը 17 տարեկան է։ Նախկինում նա հանդես է եկել Շոտլանդիայի եւ Անգլիայի երիտասարդական հավաքականներում։
Ընթացիկ մրցաշրջանում շոտլանդացին «Էվերթոնի» կազմում անցկացրել է 22 հանդիպում Պրեմիեր Լիգայի մինչև 18 տարեկանների առաջնությունում՝ դառնալով 7 գոլի հեղինակ: