«Նապոլի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին ճանաչվել է Իտալիայի Ա Սերիայի՝ հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Հոկտեմբերին իտալացի մասնագետի գլխավորությամբ նեապոլիտանական ակումբն անցկացրել է 5 հանդիպում Իտալիայի առաջնությունում ու տարել նույնքան հաղթանակ:
Հիշեցնենք, որ Սպալետին «Նապոլին» գլխավորում է 2021 թվականից: