Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին տեղեկացրել է, որ ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք կբերի կենտրոնական պաշտպանի, քանի որ Ժերար Պիկեն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան:
«Հունվարին մենք կհրավիրենք նոր կենտրոնական պաշտպանի: Սա թիմի առաջնային նպատակը կլինի ձմռանը, քանի որ Պիկեն որոշել է հեռանալ»,- Չավի խոսքը մեջբերում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ Պիկեն «Բարսելոնայի» սան է, ա «Բարսելոնայի» հետ 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 7 անգամ նվաճել է երկրի գավաթը, 6 անգամ՝ սուպերգավաթը, 3 անգամ՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը, 3-ական անգամ էլ հաղթել է Չեմպիոնների Լիգայում ու Աշխարհի ակումբային առաջնությունում: