ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը, այդ մասին հաղորդում է AS-ը:
Աղբյուրի համաձայն, Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելուց հետո, ֆուտբոլիստը կենտրոնացել է Կատարում կայանալիք 2022թ.-ի Աշխարհի առաջնության վրա:
Մրցաշարի ավարտից հետո ֆուտբոլիստը վերջնական որոշում կկայացնի, եթե նա որոշի երկարաձգել պայմանագիրը ապա փարիզյան ակումբը նրան կառաջարկի երկու տարվա պայմանագիր:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 18 հանդիպման, դառնալով` 12 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: