Յուրգեն Կլոպ. «Նա իրական սպառնալիք է մրցակիցների համար»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի հարձակվող Դարվին Նունյեսի մասին, ով աստիճանաբար հրաշալի մարզավիճակ է ձեռք բերում։

«Դարվինը մեծ քայլեր է անում հրաշալի մարզավիճակ ձեռք բերելու համար, նա մեծ տաղանդ ունի: Ֆուտբոլիստը իրական սպառնալիք է մրցակիցների համար»,- մարզչի խոսքերը մեջբերում է goal-ը:

Նշենք, որ այս մրցաշրջանում Դարվին Նունյեսը բոլոր մրցաշարերում արդեն 6 գոլ է խփել։