Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը, գուցե տեղափոխվի ԱՊԼ

«Բավարիայի» հարձակվող Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր Լիգայում։

33-ամյա հարձակվողը սկսեց զգալիորեն ավելի շատ խաղաժամանակ ստանալ Ռոբերտ Լևանդովսկու «Բավարիայից» հեռանալուց հետո, ինչից լիովին օգտվեց Չուպո-Մոտինգը՝ մյունխենցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 13 խաղում խփեց 8 գոլ և կատարեց 3 գոլային փոխանցում։

Այսպիսով՝ ինչպես հաղորդում է Media Foot-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն մտածում է հարձակվողի հետ պայմանագիր կնքելու մասին տպավորված լինելով նրա խաղով:

Կողմերի միջև բանակցությունները կսկսվեն առաջիկա ձմռանը: