Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներն` ըստ Transfermarkt-ի

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Transfermarkt-ի վարկածով դարձել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը։

22-ամյա նորվեգացու տրանսֆերային արժեքն աճել է 20 միլիոնով՝ հասնելով 170-ի:

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն (160 միլիոն եվրո) նահանջել է երկրորդ տեղ, իսկ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը մնացել է երրորդ տեղում (120 միլիոն եվրո):