Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն չի ցուցաբերել «Նապոլիի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայի նկատմամբ, այդ մասին հայտնել է իտալական ակումբի մարզական տնօրեն` Քրիստիան Ջյունտոլին։
«Կվարացխելիան երբեք չի տեղափոխվի «Ռեալ»: Նա այստեղ իրեն շատ երջանիկ է զգում, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- Ջյունտոլիի խոսքերը մեջբերում է goal-ը:
Նշենք, որ բացի Մադրիդի «Ռեալից», 21-ամյա կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին» և «Թոթենհեմը»։