Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն կարող է տեղափոխվել Իսպանիա կամ վերադառնալ Ա Սերիա։
Ֆուտբոլիստի նկատմամբ «Բարսելոնայի» հետաքրքրությունը վաղուց էր հայտնի, իտալացու պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ, և հենց կատալոնական ակումբն է ֆավորիտ ֆուտբոլիստի համար պայքարում։
Ինչպես հայտնում է Diario SPORT-ը, ֆուտբոլիստի ծառայություներով հետաքրքրված է իտալական «Միլանը»: Ընդ որում, չի բացառվում, որ 30-ամյա ֆուտբոլիստը համաձայնի երկարաձգել պայմանագիրը «Չելսիի» հետ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո: