Ժերար Պիկեի հյուրանոցի շինարարությունը դադարեցվել է, տեղում 250 գերեզման հայտնաբերելուց հետո

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի հյուրանոցի շինարարությունը դադարեցվել է տեղում 250 գերեզման հայտնաբերելուց հետո, հայտնում է Marca-ի լրագրողները:

«Մենք գտել ենք մոտ 250 դամբարան, որոնց մեծ մասը դատարկ է։ Հնարավոր է, որ դրանք նախկինում չեն օգտագործվել և այնքան արժեքավոր չեն, որ պահպանվեն»,- հայտնում է լրագրող Ալբերտո Կամպյանը։

Հյուրանոցի շինարարությունը կարող է վերսկսվել հաջորդ տարի։