Տոնի Կրոս. «Չէի հավատում , որ կհաղթենք ՉԼ-ն»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոստովանել է, որ չի հավատացել, որ «Ռեալը» կհաղթի Չեմպիոնների Լիգայում:

«2021 թվականին Մադրիդի «Ռեալը» կորցրեց Սերխիո Ռամոսին, իսկ հետո Մբապպեն նույնպես պայմանագիր կնքեց և չմիացավ «Ռեալին»: Այս առումով կարծում էի, որ մենք լավ թիմ ունենք, բայց ոչ այնքան ուժեղ, որ հաղթենք Չեմպիոնների Լիգան։ Ի վերջո, մենք դա արեցինք՝ հաղթելով ուժեղագույն մրցակիցներին»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է goal-ը: