Յուրի Տիլմենսը` «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում

«Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլմենսը շարունակում է մնալ «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։

Ինչպես տեղեկացնում է Sport-ը, կատալոնական գրանդը բավականին լուրջ է տրամադրված։ Թիլեմանսի խաղը տպավորել է «Բարսելոնայի» ղեկավարությանը, ուստի տեղափոխության հավանականությունն ավելի մեծ է դարձել։ 25-ամյա ֆուտբոլիստին հավակնում է նաև Լոնդոնի «Արսենալը»։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Լեսթերի» հետ ավարտվում է 2023թ.-ին, տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո: