Կիլիան Մբապպեի տպավորիչ ցուցանիշը Չեմպիոնների Լիգայում

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն դարձել է Չեմպիոնների Լիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով առաջնությունում խփել է 40 գոլ, հայտնում է Squawka-ը։

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի խաղում ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել «Յուվենտուսի» դեմ խաղում։ Այդ գոլը նրա 40-րդն էր մրցաշարում։