Ռաֆայել վան դեր Վարտ. «Ամոթ է, որ նրա պես ֆուտբոլիստները քիչ խաղաժամանակ են ստանում»

«Թոթենհեմի» նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը խոսել է «Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշի մասին։

«Եթե «Թոթենհեմը» ձեռք բերի Հակիմ Զիեշին, ապա կարող է հաղթել Պրեմիեր Լիգան։ Զիեշը հիանալի ֆուտբոլիստ է:

Ամոթ է, որ նա քիչ ժամանակ է ստանում խաղադաշտում: Եթե ​​նման ֆուտբոլիստները խաղաժամանան չեն ստանում, դա վատ է ֆուտբոլի համար։ Զիեշը պարզապես կարող է խաղալ այլ ակումբում և ուրախացնել երկրպագուներին»,- նախկին ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Sun-ը։