Եղիշե Մելիքյանի նախախաղային ասուլիսը՝ «Բազելի» դեմ խաղից առաջ

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Երևանի «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում կմրցի շվեյցարական «Բազելի» հետ։

Կայացել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախախաղային ասուլիսը։

«Մենք մարտական տրամադրված ենք լինելու, և շատ մեծ ցանկություն ունենք հաղթելու: Պատրաստ ենք ու կարծում եմ, որ խնդիրներ չունենք: Մինչև վերջին րոպեն պայքարելու ենք հաղթանակի համար:

Բարդ է լինելու, բայց ոչ անհնարին:Եթե ստացվի մեր պլանավորածը տեղափոխել խաղադաշտ, ապա հաջողությունը մեզ հետ կլինի:

Ուզում եմշնորհակալություն հայտնել մեր ղեկավարությանը, որ ամեն հարցում օգնում են մեզ», – ասել է Եղիշե Մելիքյանը: