Սերխիո Ռամոս. «Երջանիկ եմ այստեղ»

ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է ֆրանսիական ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։

«Ես ինձ այստեղ շատ երջանիկ եմ զգում, ցանկանում եմ ավելի շատ խաղալ և օգնել թիմին:

Չեմ կարող ասել կերկարաձգեմ պայմանագիրս, թե ոչ: Ամեն ինչ մրցաշրջանի վերջին պարզ կլինի», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է goal-ը: