Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է Sport.es-ը:
Կատալոնական ակումբը դիտարկում է ֆուտբոլիստին գնելու տարբերակը 2023 թվականի ամռանը։
Աղբյուրի համաձայն, 26-ամյա ֆրանսիացին մտադիր չէ երկարաձգել «Բավարիայի» հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թվականին։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո: