Բենժամին Պավարը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է Sport.es-ը:

Կատալոնական ակումբը դիտարկում է ֆուտբոլիստին գնելու տարբերակը 2023 թվականի ամռանը։

Աղբյուրի համաձայն, 26-ամյա ֆրանսիացին մտադիր չէ երկարաձգել «Բավարիայի» հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թվականին։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո: