ՊՍԺ-ն անհավանական նվաճման է հասել ընթացիկ մրցաշրջանում

Ֆրանսիական ՊՍԺ-ն Եվրոպայի թոփ-5 առաջնություններում միակ թիմն է, որը դեռ չի պարտվել ընթացիկ մրցաշրջանում, հայտնում է Bild-ը:

ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնությունում 35 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Այս մրցաշրջանի 18 խաղերում ՊՍԺ-ն տոնել է 14 հաղթանակ և  4 խաղ է ավարտել ոչ-ոքի: